Կառավարությունը 2024 թվականին սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 31.8 միլիարդ դրամ

Կառավարությունը 2 միլիարդ 954 միլիոն դրամ կտրամադրի 28 համայնքում 46 ծրագիր իրականացնելու համար։

Նախագիծը Կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Ծրագրերի տեղաբաշխումն ըստ մարզերի հետևյալն է. Արագածոտնի մարզ՝ 1 ծրագիր, 133.2 միլիոն դրամ, Արմավիրի մարզ՝ 7 ծրագիր՝ 237 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 4 ծրագիր՝ 519.7 միլիոն դրամ, Լոռու մարզ՝ 9 ծրագիր՝ 515 միլիոն դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր՝ 71.9 միլիոն դրամ, Շիրակի մարզ՝ 5 ծրագիր՝ 204.9 միլիոն դրամ, Սյունիքի մարզ՝ 5 ծրագիր՝ 699.2 միլիոն դրամ, Վայոց ձորի մարզ՝ 5 ծրագիր՝ 224.1 միլիոն դրամ, Տավուշի մարզ՝ 8 ծրագիր՝ 349.5 միլիոն դրամ։

Դավիթ Խուդաթյանը նշեց, որ այս որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 31.8 միլիարդ դրամ, ինչը 1.5 միլիարդ դրամով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Տեսանյութեր

Լրահոս