Բաժիններ՝

Ապօրինի պահվող հրացան են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, դեկտեմբերի 5-ի ժամը 20-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Տեր-Գաբրիելյան փողոցում ստուգել են Մեծ Մասրիկ գյուղի բնակչի վարած «Օպելը»:

Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում հրացան կար: 39-ամյա վարորդը և համագյուղացի 27-ամյա ուղևորը, մեքենայով հանդերձ, տեղափոխվել են Վարդենիսի բաժին, որտեղ 27-ամյա երիտասարդը ներկայացրել է 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս