Մոտ 6.5 միլիոն դրամ են հատկացրել գաղտնի պահվող մի շարք ՀԿ-ների՝ գաղտնի նպատակով
Մի շարք հասարակական կազմակերպություններ հերթական անգամ ֆինանսավորում են ստացել Փաշինյանի աշխատակազմից։ Այս անգամ 2024 թվականի բյուջեով Փաշինյանի աշխատակազմի համար նախատեսված գումարից 6 միլիոն 400.000 դրամ է հատկացվել մի շարք հասաակական կազմակերպությունների։
Թե որ ՀԿ-ների միջև է բաժանվել այս գումարը և ինչ նպատակով, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։
Ավելին, Ֆինանսների նախարարությունը Կառավարության այս որոշման հետ կապված նկատել է, որ 6 միլիոն 400 հազար դրամը հասարակական կազմակերպությունններին բաժանելու նպատակը և անհրաժեշտությունը գաղտնի ընթացակարգով է ներկայացված։
Ինչու գաղտնի՝ հայտնի չէ։
Նշենք, որ կառավարության այս որոշումը կապ չունի ռազմավարական փաստաթղթերի՝ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային կամ այլ ռազմավարությունների հետ: