Դրա անունը չտա՛ք․․․, «ազգ-նահատակ» ո՞րն է․ Նիկոլոսը շատ բան է հասկանո՞ւմ, որ նման բաներ է դուրս տալիս․ ՀԱՐՑՈՒՄ
«Դրա անունը չտաք, խնդրեմ», «Վայ, լա՛վ էլի․․․»՝ հիմնականում ահա այսպես էին քաղաքացիներն արձագանքում մեր հարցման ընթացքում Նիկոլ Փաշինյանի անունը լսելիս։
Իսկ 168․am-ը քաղաքացիներից այս անգամ հետաքրքրվում էր՝ համամի՞տ են Փաշինյանի այն տեսակետի հետ, որ աշխարհը մեզ ընկալում է՝ իբրև «ազգ-նահատակ»։
«Ես ընդհանրապես չեմ կարող համամիտ լինել այնպիսի մարդկանց հետ, որոնք սրբություն չունեն»,- արձագանքեց համաքաղաքացիներից մեկը։
Մեկ ուրիշն էլ նշեց՝ ամեն ազգ արժանի է իր առաջնորդին, և կոչ արեց, որ ազգն ապաշխարի ու միաբանվի։
««Ազգ-նահատակը» ո՞րն է․ Փաշինյանը ստից բաներ է հնարում, շատ սխալ բաներ է անում ազգի հանդեպ»,- զարմանքով արձագանքեց մեր հարցը լսած անցորդը։
Մեր զրուցակիցներից մեկը կոչ արեց չլսել, չմեկնաբանել Նիկոլ Փաշինյանին։
«Իրենից ազատվել է պետք ընդամենը»,- հակիրճ պարզաբանեց նա։
«Բանակը քայքայեց․․․ «ազգ-նահատակ»․ Նիկոլոսը շա՞տ բան է հասկանում, որ նման բաներ է դուրս տալիս։ «Ազգ-նահատակ»․․․ Հզոր ազգ է․․․ իմ հույսը մենակ Աստված է»։
Հիշեցնենք՝ ԱԺ հերթական նստաշրջանում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Մեր միջին վիճակագրական իմիջն աշխարհում կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ աշխարհը մեզ ընկալում է՝ որպես ազգ-նահատակ։ Այն ուղերձը, որն ուզում ենք հղել աշխարհին, հետևյալն է՝ մեր կառավարության մեծագույն առաքելությունը համարում ենք այն, որ մենք ազգ-նահատակ լինելու կարգավիճակը հաղթահարենք»։
Մանրամասները՝ տեսանյութում