Դատախազությունն ընթացք է տվել` գործադուլ արած վարորդների վերաբերյալ փոխքաղաքապետի հաղորդմանը. Factor.am

ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի հաղորդմանը։

Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Հիշեցնենք՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը երեկ հայտնեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազին։

«Հաղորդում եմ ներկայացրել, որպեսզի նախաքննությամբ պարզվի՝ արդյոք գործ ունենք պարզապես աշխատանքային պարտականությունները չկատարելու հետ, որն առաջացրել է ծանր հետևանքներ, թե՞ առանձին անձանց մասով գործ ունենք այլ երևույթի հետ, երբ հակաօրինական վարքագիծը հատել է նաև քրեական օրենսդրության սահմանը»,- պարզաբանել էր Գրիգորյանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ տեղեկացրեց, որ 32 վարորդ ազատվել է աշխատանքից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031