Շուրջ 105 միլիոն դրամով քաղաքապետարանը հրատապ կասֆալտապատի «Երևան ավտոբուս» ՓԲ-ի հավաքակայանը
Երևանի քաղաքապետարանը 104 միլիոն 989.560 դրամ է հատկացրել Երևանի Թևոսյան փողոցի հ. 9 հասցեում գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերության հավաքակայանի ասֆալտապատման աշխատանքների համար։
Գնումը կատարվել է հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ «Լև-Շին» ՍՊԸ-ից, որի հետ 2020 թվականից սկսած՝ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր են կնքել տարբեր պետական գերատեսչություններ՝ հիմնականում բաց մրցույթ և գնանշման հարցում ընթացակարգերով։
Կապալառու այս ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների, գործում է 2018 թվականի հունիսից՝ Կոտայքի մարզի Արզնի համայնքում։ ՍՊԸ սեփականատերը Կարեն Հակոբյանն է։