Բաժիններ՝

Իսրայելը նախնական համաձայնություն է տվել «Հեզբոլլահ»-ի հետ հրադադարի հաստատմանը. Kan

Իսրայելը նախնական հավանություն է տվել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման հետ հրադադարի համաձայնագրին, և այժմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն աշխատում է այն բանի վրա, թե ինչպես այն ներկայացնել հանրությանը: Այս մասին հաղորդում է Kan հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ նպատակն այն է, որ հրադադարը ներկայացվի ոչ թե որպես «փոխզիջում», այլ Իսրայելին ձեռնտու որոշում։

Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, այս հարցը Նեթանյահուն քննարկել է մի քանի նախարարների և անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպմանը։

Ըստ հրապարակման՝ Իսրայելը կպահպանի Լիբանան-Սիրիա սահմանին ռազմական գործողություններ անցկացնելու իր իրավունքը։ Բացի այդ, Վաշինգտոնն Իսրայելին երաշխիքներ է տվել, որ երկիրը կկարողանա գործել, եթե «Հեզբոլլահ»-ը խախտի համաձայնագիրը։

«Հեզբոլլահ»-ի առաջնորդ Նայիմ Քասեմն անցած շաբաթ հայտարարել է, որ շարժումը քննարկել է հրադադարի առաջարկը և պատասխան ներկայացրել. այժմ որոշումն Իսրայելինն է:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնն Իսրայելի պաշտոնատար անձանց հայտնել էր, որ սա գործարքն առաջ տանելու նրանց վերջին հնարավորությունն է, իսկ եթե նրանք չընդունեն այն, ապա ինքը կհրաժարվի իր ջանքերից։ Այդ դեպքում Իսրայելն ու «Հեզբոլլահ»-ը պետք է սպասեն մինչև հունվարին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930