Թուրքիայում 4 մլն 174.706 օտարերկրացի կա
Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանում գրառում է արել երկրում ներգաղթյալների թվաքանակի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ 2024-ի 10 ամսիների ընթացքում 109.451 ապօրինի ներգաղթյալ արտաքսվել է Թուրքիայից, իսկ 302. 826 օտարերկրացի իր կամքով լքել է երկիրը։
Ըստ նախարարի՝ Թուրքիայում գտնվող օտարերկրացիների թիվը ներկա պահին կազմում է 4 մլն 174.706։
Անդրադառնալով ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող 731.146 սիրիացիներին՝ նախարարը նշել է, որ նրանց հասցեները թարմացված չեն ու նրանց տրվել է 90 օր ժամանակ հասցեները թարմացնելու համար։