Այաթոլլա Խամանեիի խորհրդական. Իրանը ռազմավարություն է մշակում Իսրայելի հարձակմանը պատասխանելու համար

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի ավագ խորհրդական Ալի Լարիջանին Tasnim-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստվում է պատասխանել Իրանի դեմ Իսրայելի վերջին հարձակումներին։

«Ռազմական պաշտոնյաներն աշխատում են Իսրայելի գործողություններին արձագանքելու ծրագրերի և տարբեր ռազմավարությունների վրա»,- ասել է Լարիջանին։

Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը խոսել է նաև Սիրիա և Լիբանան կատարած իր վերջին այցերի մասին՝ նշելով, որ ««Հեզբոլլահի» հրամանատարների բարձր բարոյական ոգին, որ ես նկատել եմ իմ վերջին այցի ընթացքում, տպավորիչ էր»։

«Նաթանյահուն պնդում է, որ «Հեզբոլլահի» ռազմական տեխնիկան ոչնչացվել է։ Բայց ես ուզում եմ նրան հարցնել՝ «Հեզբոլլահը» Մարսի՞ց էր բերել իր ռազմական տեխնիկան»։- Լարիջանիի խոսքն է մեջբերում իրանական լրատվամիջոցը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930