
Պերմում տանը բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել

Պերմում առանձնատանը բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է մահացել:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ հղում կատարելով է Պերմի երկրամասի արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 22-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Պերմի երկրամասի Գրեմյաչինսկ քաղաքում բնակելի տանը: Հրդեհի մակերեսը կազմել է 72 քմ.։
Հրդեհի հետևանքով հայտնաբերվել է երկու դի։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհը սկսվել է էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների խափանման պատճառով։