
Գրետան հանդես եկավ հայկական շահերին համահունչ քաղաքական ուղերձներով, բայց Թունբերգի այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Քաղաքացի Տաթև Վիրաբյանը նրան հարցրել է.
«Ինչպես կգնահատեք հայտնի էկոակտիվիստ Գրետա Թունբերգի այցը Հայաստան»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Այս փուլում Գրետան հանդես եկավ հայկական շահերին համահունչ քաղաքական ուղերձներով, հատկապես՝ Արցախի և Բաքվում պահվող հայ ռազմագերիների թեմաներով։ Ցավոք, մեր երկրի ղեկը զավթած ռեժիմը գործում, աշխատում և քարոզում է ճիշտ հակառակ ուղղությամբ, իսկ միայն ոչ պետական, հանրային սեկտորի ռեսուրսները չեն բավարարում միջազգային նման սելեբրիթիի այցը և դիրքորոշումները պատշաճ կապիտալիզացնելու համար։
Թունբերգի այցից, սակայն, նաև որոշակի ներքին տագնապ ունեցա։ Չէ՞ որ նա՝ որպես էկոակտիվիստ, հետաքրքրված է նաև անհետացման եզրին գտնվող և մարդկության կողմից ոչնչացման վտանգի տակ հայտնված տեսակներով և երևույթներով։ Այդ տեսանկյունից նրա այցը Հայաստան ակամա դառը սիմվոլիզմ ուներ իր մեջ»։
Մանրամասները՝ տեսանյութում: