Թե ինչո՞ւ եմ նոյեմբերի 9-ի թուղթը ստորագրել, էդ ուրիշ խնդիր ա. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելիս որևէ մեկի կարծիքը չի հարցրել։ Նա այդ մասին հայտարարեց Ազգային ժողովում պետբյուջեի քննարկման ամփոփիչ ելույթում։
«Նոյեմբերի 9-ին ասել եմ՝ ինձ էս պահին ոչ մի կարծիք չի հետաքրքրում, և ես էս թուղթը ստորագրելու եմ՝ ինձ վրա վերցնելով պատասխանատվությունը։ Եվ համարում եմ, որ ճիշտ եմ արել»,- ասաց նա։
Նշենք, որ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Արցախի հարցում առանց ժողովրդի կարծիքի թաքուն որոշում չի կայացնելու։