Փաշինյանն առավոտյան հեծանիվ է քշում, կեսօրին հանդիպում է Մակրոնի հետ՝ ո՞ւմ է խանգարում. Հակոբյան
Երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան 7-ին հեծանիվ է քշում, ինչ-որ մեկիդ խանգարո՞ւմ է, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն քննադատություններին, թե երկրի գործերը թողած՝ Փաշինյանն ու կինը հեծանիվ են վարում՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր, Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը։
«Ո՞ւմ է խանգարում առավոտյան ժամը 6-ին հեծանիվ քշելը։ Պատկերացնո՞ւմ եք, մարդիկ հաց էլ են ուտում»,- նորից կրկնեց Հակոբյանը։
Դիտարկմանը՝ Ալիևն անվտանգային հարցերով է զբաղված, իսկ Փաշինյանը հեծանիվ է քշում՝ Հակոբյանն արձագանքեց.
«Փաշինյանը հեծանիվ քշում է ոչ աշխատանքային ժամի։ Իսկ աշխատանքային ժամին, մի անհանգստացեք, զբաղվում է և՛ անվտանգային հարցերով, և՛ շատ ու շատ այլ հարցերով»։