
Արևմուտքը ցանկանում է Հայաստանը որպես «խաղաղության աղավնի» ներկայացնել․ Ալիև

«Ներկայումս «որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանը որպես «խաղաղության աղավնի»ներկայացնել»,- ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, քննադատության ենթարկելով Արևմուտքին՝ Հայաստանի հետ հարաբերությունների և իբրև թե ՀՀ-ին աջակցելու համար։
Նա նշել է, որ չպետք է մոռանալ հակաադրբեջանական ուժերին, որոնք չեն ցանկանում հաշտվել եղած իրավիճակի հետ։ Ալիևի որակմամբ, արևմտյան որոշ մայրաքաղաքներում նստած իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին իբրև թե նոր պատերազմի են հրահրում, ինչը, նրա որակմամբ, կարող է լիակատար ողբերգություն դառնալ հայկական պետության համար։ Ալիևի կարծիքով, «Հայաստանը և նրա թիկունքում կանգնած ուժերը, որոնք Ադրբեջանին դիտարկում են որպես թշնամի և Բաքվին սառը պատերազմ են հայտարարում, զինում են Հայաստանին և ստիպված են համարժեք քայլերի դիմել»։
«Մենք պետք է և պատրաստ ենք ցանկացած պահի նոր սադրանքի։ Ադրբեջանի զինված ուժերը ցանկացած պահի պատրաստ են հետ մղել ցանկացած սադրանք։ Եթե մեկը նորից փորձի մեր ուժերը ստուգել, նորից կպարտվի»,-ասել է Ալիևը։