Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կվերականգնվեն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, և հանդիպական քայլերի հույս ունի:

«Անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք վերականգնել հարաբերություններն Ամերիկայի հետ», – Կոբախիձեն հայտարարել է վրացական Post TV հեռուստաալիքի եթերում:

«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուկրաինական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի, այդ ժամանակ էլ կսկսվի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերականգնումը», – ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն հավելել է, որ, իր կարծիքով, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա ուկրաինական հակամարտությունը մի քանի ամիս ավելի շուտ կավարտվի։Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ Արևմուտքի, ռուսական է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930