Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին

Ռուսաստանն ամեն ինչ անում է հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրման համար, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու և Անդրկովկասում կայուն խաղաղություն ապահովելու համար։ Մենք կշարունակենք աջակցել խաղաղության պայմանագրի, պետական սահմանի սահմանազատման, տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման աշխատանքներին՝ 2020-22թթ. ամենաբարձր մակարդակով ձեռք բերված հայտնի եռակողմ պայմանավորվածություններին համապատասխան», – ասել է ՌԴ նախագահը:

ՌԴ նախագահը նաև ուշադրություն է հրավիրել հոկտեմբերին Կազանում կայացած ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ կլոր սեղանի շուրջ զրույցի վրա։

«Չեմ կարող չհայտնել գոհունակությունս այն առնչությամբ, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն օգտվեցին Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի հարթակից և օգտակար զրույց ունեցան տարածաշրջանում կայուն խաղաղության և ազգամիջյան համաձայնության հասնելու հիմնարար հարցերի շուրջ»,- ընդգծել է նա։

Տեսանյութեր

Լրահոս