Լավ, ո՞նց։ Ո՞ւր են ձեր դրոշակ դարձրած մարդու իրավունքները, երեխաների շահերը և այլն։
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն:
Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոնստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում, դպրոցի աշխատակցին տեղափոխել են ՀՀ քննչական կոմիտե»։
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։
Միքայել Աջապահյան, մարդ, ով ասաց, որ սատարում է Նիկոլ Փաշինյանին 2018-ին, հետո ներողություն խնդրեց: Մարդ ով ասաց, որ սատարում է Բագրատ Սրբազանին, և հետո ասաց, որ երբևէ չի սատարել կամ սատարում նրան:
Հետագա գործողությունների արդյունքում պարզվեց նաև դիակը թաքցնելու վայրը: Ստեփանավան քաղաքի մերձակա դաշտում դիակը հրկիզել էին ու թաղել։
Արման Թաթոյանը ներկայացրել է Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական զինված ծառայողների կողմից, ինչի հետևանքով մարդիկ զրկված են բնականոն ու անվտանգ կյանքից, սեփականությունից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից:
Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ին հայտարարել է այնտեղ ցամաքային գործողություն սկսելու մասին։ Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ իսրայելական հարվածներից երկրում ավելի քան 2000 մարդ է զոհվել։ 1,2 միլիոն մարդ տեղահանվել է։
Իրանի բարձրաստիճան դիվանագետը նաև հայտարարել է, որ Իսրայելը չի հասել Գազայում պատերազմի իր նպատակին, այն է՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացմանը, և նույն իրադրությանը կբախվի նաև Լիբանանում։
Հարձակման հետևանքով պատճառվել է նյութական վնաս, տուժածներ չկան։Վերջին երկու շաբաթվա ընթացքում Լիբանանում մարտական գործողություններին զուգահեռ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում նաև Սիրիայի տարածքին։
Ժնևյան քննարկումների համանախագահների հետ հանդիպմանն, ըստ Աբխազիայի ԱԳՆ մամուլի ծառայության, Բիգվավան նաև կողմ է արտահայտվել Գալիում միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի հարցով աշխատանքի վերսկսմանը։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Պաշտոնական Երեւանը գոնե խորհրդարանի մի պատգամավորի մակարդակով չի՞ գտնում ժամանակ, իր դժգոհությունն արտահայտել ՆԱՏՕ-ի Միջազգային ռազմական շտաբի տնօրեն Յանուշ Ադամչակի՝ Բաքվի «ռազմավարի պուրակ» այցելության առնչությամբ:
Հոկտեմբերի 1-ին Իրանը շուրջ 200 բալիստիկ հրթիռ էր արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ խոցել է կարևոր օբյեկտներ։
Հանդիպումը տեղի է ունենում եգիպտական կողմի հովանավորությամբ:
Թուրքիայի կրթության նախարարությունը արմատական փոփոխություններ է մտցրել «Պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություններով է հանդես եկել՝ խորհրդարանում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ֆրակցիայի հետ ունեցած հանդիպմանը:
ՀՀ ՊԵԿ նախագահը խոստովանում է, որ մաքսային մարմինները բավականաչափ արդյունավետ չեն աշխատում թմրամիջոցների մաքսանենգությունը կանխելու ուղղությամբ։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը տեղյակ չէ՝ «Տոյոտա Երևան»-ում ստուգումներ սկսվե՞լ են վերջերս, թե՞ ոչ։
Կատարվում է նախաքննություն:
Արփի Դավոյանի մասնագիտական ունակությունների վերաբերյալ Անահիտ Մանասյանը խուսափում է կարծիք հայտնել
Քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ ընդդիմությունն իր բոլոր՝ թե՛ քաղաքական-դասական, թե՛ օրվա հանրային-քաղաքական շարժման ֆորմատով, դեռևս բավարար աշխատանք չի տանում ներքին քաղաքականությունն արտաքին միջավայրի հետ համադրելու ուղղությամբ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի վերաբերյալ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը նույնքան անարդյունավետ կլինի, որքան նախորդները։
«Պարոն Ուշակովը, կարծում եմ, նկատի ուներ այն, որ ամեն ինչի հիմքը դրվել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով։ Այսինքն՝ այստեղ ակնարկվում է, որ ամեն ինչի հիմքում, միևնույն է, ըստ ռուսական պաշտոնական տեսակետի, փոխհարաբերությունների հաստատման ամենաէֆեկտիվ մեխանիզմը հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է»,- պարզաբանեց քաղաքագետը՝ շեշտելով, որ ՌԴ-ին անհրաժեշտ է այդ փաստաթղթի և հատկապես 9-րդ կետի ռեինկարնացիան։
#ՀԻՄԱ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑՆԵՐԸ.#ՈՒՂԻՂ
Այս տարվա համար ԵՏՀ-ի հաստատած քվոտայով 8000 էլեկտրամոբիլից մնացել է միայն 600-ը, որոնց ներմուծման համար կառավարությունն այսօր առանձին որոշում կայացրեց։
Երեկ երեկոյան տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նիստը, որում, ինչպես նախապես ասվել էր, քննարկվելու էին կադրային հարցեր: «Կադրային հարցեր» ընդհանրական ձևակերպման տակ պետք է հասկանալ արդարադատության նախարարի՝ ՔՊ-ական թեկնածուի քվեարկությունն ու հաստատումը:
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ հոկտեմբերի 9-ին Օդեսայի մարզի հրթիռակոծության հետևանքով 6 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասել է 11-ի։
Իսրայելը գործողությունները սկսել է՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման, որի հետևանքով հրեական պետությունում զոհվել էր 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 100 պատանդ։
Երևանում նաև տեղի ունեցավ Միջերկրածովյան կարգավորող մարմինների հարթակի փոխնախագահող երկրի ընտրությունը։ Փոխնախագահող է դարձել Կոսովոյի Անկախ մեդիայի հանձնաժողովը։