Էդուարդ Սպերցյանը չի մասնակցի Ֆարերյան կղզիների դեմ խաղին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը թեթև վնասվածքի պատճառով չի մասնակցի Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին կայանալիք հանդիպմանը Ֆարերյան կղզիների հավաքականի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 10-ին Ազգերի լիգայի երրորդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ կխաղա Ֆարերյան կղզիների թիմի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22։45-ին։



