Իրանը սահմանափակումներ չի տեսնում, երբ բանը հասնում է տարածքային ամբողջականության պաշտպանությանը․ Աբբաս Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը սահմանափակումներ չի տեսնում իր շահերի և տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում, գրում է Mehr-ը։

Արտաքին գործերի նախարարը շաբաթ օրը Khamenei.ir-ին տված բացառիկ հարցազրույցում ընդգծելով Իրանի կարողությունը՝ հետ մղել նրանց, որոնք մտադիր են հարձակվել երկրի վրա, ասել է, որ այս քաղաքականությունը մշակել է տարածաշրջանի երկրներ իր վերջին այցերի ընթացքում։

«Մենք բացեիբաց հայտնել ենք Իրանի Իսլամական Հանրապետության վերջնական դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների, ինքնապաշտպանության և դիմադրության առանցքի պաշտպանության վերաբերյալ»,- ասել է Արաքչին։

Նա եւս մեկ անգամ ընդգծել է Իրանի վճռականությունը՝ աջակցելու պաղեստինյան ժողովրդին Իսրայելի դեմ պայքարում։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Իսրայելի տարածքի վրա Իրանի երկու նախորդ հրթիռային հարձակումները «որպես իրանական հզորության վառ օրինակ», որը, նրա խոսքով, առաջնորդել է Իրանի արտաքին քաղաքականությունը և կշարունակի դա անել ապագայում:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան իսրայելական ուժերը հարձակումներ են իրականացրել Իրանի ռազմական օբյեկտների վրա։ Իրանը հայտնել է «սահմանափակ վնասների» և իր չորս զինծառայողների մահվան մասին։

Իր հերթին Իսրայելը պնդում է, որ հասել է իր նպատակներին և զգուշացրել է Իրանին պատասխան հարվածից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031