Ընտրողների ընդհանուր թվի 9,27 տոկոսն արդեն քվեարկել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում

Թբիլիսիի ժամանակով ժամը 10։00-ի դրությամբ երկրում մեկնարկած խորհրդարանական ընտրություններին քվեարկել է 324 հազար 197 մարդ, ինչը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 9,27 տոկոսը։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հիմնվելով Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Նատիա Իոսելիանիի հայտարարության վրա։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են առավոտյան 8։00-ին։

Ընտրողները պետք է ընտրություն կատարեն 18 կուսակցություններից։ Վրաստանի խորհրդարան կանցնեն այն կուսակցությունները, որոնց օգտին կքվեարկի ընտրողների առնվազն 5 տոկոսը։ Թե ինչպես են մանդատները բաշխվելու ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների միջև, հայտնի կդառնա այն բանից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամփոփի ընտրությունների վերջնական արդյունքները՝ քննարկելով բոլոր բողոքները և սպասելով, որ դատարանները կորոշեն դիտորդների բողոքները, եթե այդպիսիք կան։

Տեսանյութեր

Լրահոս