Բաժիններ՝

«Ոսկե գնդակ»-ի պաշտոնական արարողությունը կկայանա հոկտեմբերի 28-ին

Ֆրանսիական հեղինակավոր France Football-ի «Ոսկե գնդակ»-ի մրցանակաբաշխությունը կկայանա  հոկտեմբերի 28-ին:

Տղամարդկանց պայքարում «Ոսկե գնդակ»-ը հաղթելու թեկնածուներն են Վինիսիուս Ժունիորը («Ռեալ»), Ռոդրին («Մանչեսթեր Սիթի»), Կիլիան Մբապեն («Ռեալ»), Էրլինգ Հոլանդը («Մանչեսթեր Սիթի»), Ջուդ Բելինգեմը («Ռեալ»), Հարի Քեյնը («Բավարիա»), Լամին Յամալը («Բարսելոնա»): Իսկ կանանց պայքարում  հաղթողի թեկնածուներն են Այտանա Բոնմատին («Բարսելոնա»), Ալեքսիա Պուտելյասը («Բարսելոնա»), Լորեն Ջեյմսը («Չելսի»):

Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի անվանակարգում են` Լամին Յամալը («Բարսելոնա»), Արդա Գյուլերը («Ռեալ»), Ուորեն Զաեր-Էմերին (ՊՍԺ):

Լավագույն դարպասապահի կոչմանը հավակնում են` Էմիլիանո Մարտինեսը («Աստոն Վիլա»), Ջանլուիջի Դոնարուման (ՊՍԺ), Յան Զոմերը («Ինտեր»):

Լավագույն մարզիչ անվանակարգում մրցանակի համար կպայքարեն Խաբի Ալոնսոն («Բայեր»), Կառլո Անչելոտին («Ռեալ»), Լուիս դե լա Ֆուենտեն (Իսպանիայի հավաքական), Ջան Պիեռո Գասպերինին («Ատալանտա»), Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Լիոնել Սկալոնին (Արգենտինայի հավաքական)։

Կանանց թիմի լավագույն մարզիչ անվանակարգում էլ հաղթողի կոչման համար կպայքարեն Սոնիա Բոմպաստորը («Լիոն»/«Չելսի»), Արթուր Էլիասը («Կորինտիանս»/Բրազիլիայի հավաքական), Ջոնաթան Հիրալդեսը («Բարսելոնա»/«Վաշինգտոն Սպիրիտ»), Էմմա Հեյսը («Չելսի»/ԱՄՆ հավաքական), Ֆիլիպա Պատաոն («Բենֆիկա») և Սարինա Վիգմանը (Անգլիայի հավաքական):

«Ոսկե գնդակ»-ի պաշտոնական արարողությունը կկայանա Փարիզի «Théâtre du Châtelet» թատրոնում:  Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 21:45-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս