Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթի»-ն, «Բարսելոնա»-ն և «Ինտեր»-ը հաղթել են. ՉԼ այլ արդյունքներ

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան հիմնական փուլի 3-րդ տուրի մի քանի հանդիպումներ ևս:

Միլանի «Ինտեր»-ն արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթել է «Յանգ Բոյս»-ին: «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 61-րդ րոպեին:

«Զալցբուրգ»-ը տանը 0:2 հաշվով զիջեց  «Դինամո Զագրեբ»-ին, «Բենֆիկա»-ն սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ֆեյենորդ»-ին, նույն հաշվով «Լիլ»-ը գերազանցեց «Ատլետիկո»-ին:

 «Բարսելոնա»-ն առավելության հասավ Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ 4:1 հաշվով: «Լիվերպուլ»-ը նվազագույն հաշվով գերազանցեց «Լայպցիգ»-ին, իսկ «Մանչեսթեր Սիթի»-ն պարտության մատնեց Պրահայի «Սպարտա»-ին 5:0 հաշվով: 

«Ատալանտա»-«Սելթիկ» (0:0), «Բրեստ»-«Բայրեն» (1:1) հանդիպումներն ավարտվել են ոչ-ոքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս