
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրների խումբը մտել է Օմանի ծոցի շրջան՝ Իրանի ափից դեպի հարավ-արևելք

Ամերիկյան հարվածային ավիակիր խումբը՝ USS Abraham Lincoln միջուկային ավիակիրի գլխավորությամբ, մտել է Օմանի ծոցի շրջան՝ Իրանի ափից դեպի հարավ-արևելք:
Այդ մասին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:Ավելի վաղ խումբը գտնվում էր Ադենի ծոցում, որտեղ Եմենի հութիների գործողությունների դեմ պայքարի առաջադրանքներ էր իրականացնում։
Հոկտեմբերի 21-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտնել էր, որ ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգերի մարտկոցն արդեն տեղակայվել է Իսրայելում և պատրաստ է շահագործման Իրանի կողմից Իսրայելի ուղղությամբ հնարավոր նոր հարվածների դեպքում։