ԲՐԻԿՍ-ում ընդունված չէ պարտադրել անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ. Կոպիրկինը՝ կառույցից ՀՀ հնարավոր օգուտների մասին

ԲՐԻԿՍ-ը ինքնիշխան պետությունների ակումբ է, որտեղ ընդունված չէ անհեթեթ որոշումներ պարտադրել և «ձեռքերը ոլորել», Ռիա Նովոստի-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Ես կսկսեմ իմ պատասխանը թվարկելով ԲՐԻԿՍ-ի շրջանակներում փոխգործակցության հիմնական սկզբունքները՝ հավասարություն, փոխադարձ հարգանք, բացություն, պրագմատիզմ և համերաշխություն։ Սա ինքնիշխան պետությունների ակումբ է, որի շրջանակներում ընդունված չէ պարտադրել անհեթեթ կամ անիրատեսական որոշումներ:

Մի քանի ղեկավարների շահերը սպասարկելու համար «ձեռքերը ոլորելու» պրակտիկա չկա, քանի որ ասոցիացիայի գործունեության բոլոր հարցերը լուծվում են փոխադարձ հարգալից, կառուցողական երկխոսության ընթացքում, որը հաշվի է առնում ներգրավված բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», – ասել է դեսպանը՝ պատասխանելով հարցին, թե ասոցիացիայի շրջանակներում համագործակցությունն ի՞նչ օգուտ կարող է տալ Հայաստանին։

Որպես Հայաստանի համար առավելություններ, դեսպանը նշել է ԲՐԻԿՍ-ում ՌԴ, Հնդկաստանի, Իրանի, Չինաստանի և ԱՄԷ-ի ներկայությունը, այդ երկրները համարելով ՀՀ առանցքային գործընկերներ․

«Ոչ պակաս կարևոր է, որ կառույցին անդամակցության հայտ են ներկայացրել Ադրբեջանն ու Թուրքիան։ Եթե պատկերն ամբողջացնենք, ապա ակնհայտ է, որ Հայաստանը լուրջ ձգողականություն կզգա երկխոսության այս արագ աճող գլոբալ հարթակի ու համագործակցության կողմից»,- նշել է Կոպիրկինը

Տեսանյութեր

Լրահոս