
«Միջազգային տիեզերական համագումարը» 2026-ին կանցկացվի Թուրքիայում

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մեկնել է Իտալիայի Միլանո քաղաք՝ մասնակցելու աշխարհի ամենամեծ տիեզերական համաժողովին՝ «Միջազգային տիեզերական 75-րդ համագումարին» (IAC): Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նախարարը սոցցանցում կատարած հրապարակման մեջ նշել է, որ 2026-ին այն անցկացվելու է Անթալիայում:
Բացի այդ, նա հայտնել է, որ համագումարին մասնակցելու նպատակով մեկտեղվել են աշխարհի տարբեր տիեզերական գործակալություններ, ոլորտի առաջատարներ և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների:
Այս համատեքստում Քաջըրը շեշտել է մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունենալու մասին:
Նրա խոսքով, միջոցառմանը մասնակցում են նաև ոլորտին առընչվող մի շարք թուրքական ընկերություններ և կազմակերպություններ, որոնք ներկայացրել են Թուրքիայի ունեցած ծրագրերը և իրականացրել ծանոթացում՝ Անթալիայում «IAC»-ի անցկացման վերաբերյալ:
«Տիեզերական աշխատանքներում/ուսումնասիրություններում առաջնորդող պետություն լինելու և «Ազգային տիեզերական ծրագրի» նպատակներին հաջողությամբ հասնելու համար շարունակելու ենք ամրապնդել մեր միջազգային համագործակցությունը»,-հավելել է նա: