Աստանայում մեկնարկեց Հայաստանի և Ղազախստանի նախագահների հանդիպումը
Ղազախստանի նախագահի նստավայրում մեկնարկեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հանդիպումը:
«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ հանդիպումից առաջ տեղի ունեցավ ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկեց նախագահների նեղ կազմով հանդիպումը, որին հայկական կողմից մասնակցում են նաև Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը: Ղազախական կողմից հանդիպմանը մասնակցում են փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, նախագահի օգնական Էրժան Կազիխան, ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Նեղ կազմով հանդիպումից հետո տեղի կունենա նաև ընդլայնված կազմով հանդիպում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու երկրների նախագահները բանակցություններ կվարեն և կքննարկեն հայ-ղազախական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով Ղազախստան է ժամանել հոկտեմբերի 14-ին:
Հեղինակ՝ Դավիթ Մամյան