Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է երկրի վրա ռուսական ԱԹՍ-ների զանգվածային գրոհի մասին
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ գիշերը Ռուսաստանը «Շահեդ» տեսակի 105 անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել երկրի մի շարք տարածաշրջանների։ Հաջողվել է խոցել ԱԹՍ-ներից 78-ը։
Աս մասին գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել Facebook-ում։
Հաղորդագրության համաձայն՝ կամիկաձե անօդաչու սարքերը կործանվել են 15 մարզերում՝ Կիևի, Չերկասկիի, Վիննիցայի, Խմելնիցկիի, Կիրովոգրադի, Ժիտոմիրի, Պոլտավայի, Չեռնիգովի, Խերսոնի, Օդեսայի, Խարկովի, Սումիի, Դնեպրոպետրովսկի, Ռիվնեի և Իվանո-Ֆրանկովսկի։
«Մեկ անօդաչու թռել է Բելառուսի ուղղությամբ, Ուկրաինայի տարբեր տարածաշրջաններում տեղորոշման սարքերից անհետացել է թշնամու 23 անօդաչու թռչող սարք», – նշված է հաղորդագրության մեջ։
Կիևում գիշերը օդային տագնապը տևել է հինգուկես ժամ։ Առավոտյան քաղաքային ռազմական վարչակազմը հաղորդել է, որ 15 հարվածային ԱԹՍ-ներ են խոցվել Կիևին մոտենալիս և Ուկրաինայի մայրաքաղաքի երկնքում։ Բեկորներն ընկել են քաղաքի Դեսնյանսկի թաղամասում, ավերածություններ չեն եղել, տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել։Խարկովի իշխանություններն էլ հայտնել են, որ հոկտեմբերի 2-ին, ժամը մոտավորապես 23։00-ին ՌԴ-ն ավիահարված է հասցրել քաղաքի 5-հարկանի շենքերից մեկին, որի հետևանքով 12 մարդ է տուժել։
Ռուսաստանն իր հերթին հայտնել է Ուկրաինայի կողմից երկրի վրա արձակված 113 ԱԹՍ-ի մասին։