Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի արևմուտքին՝ թիրախավորելով ռազմական օբյեկտներ
Իսրայելը լուսադեմին հարվածներ է հասցրել Սիրիայի արևմուտքի ափամերձ քաղաքներին՝ թիրախավորելով մի շարք օբյեկտներ։
Այս մասին հայտնում է Al Hadath լրատվական ալիքը։
Հաղորդվում է, որ պայթյուններ են լսվել Սիրիայի արևմուտքում գտնվող Լաթակիայում և Տարտուսում:
Պարբերականը, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրական դիտարանը, հաղորդում է, որ Իսրայելական հարվածի թիրախ է դարձել ափամերձ Ջաբլայի շրջանում գտնվող զինապահեստը, որը ոչնչացել է։ Ըստ հրապարակման՝ Ջաբլայի զինապահեստը գտնվում է Սիրիայում ռուսական ամենամեծ ավիաբազայի մերձակայքում։
«Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը և ռուսական ուժերը ավելի քան 40 րոպե խոցում էին հրթիռները», – նշված է հրապարակման մեջ։
Սիրիայի պետական SANA գործակալությունը հոկտեմբերի 2-ին հայտնել էր Դամասկոսում բնակելի շենքին իսրայելական հարվածի հետևանքով 3 զոհի և 3 վիրավորի մասին։