Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Լիբանանի արտգործնախարարների հանդիպումը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է լիբանանցի գործընկերոջ՝ Աբդալլահ Բու Հաբիբի հետ։ Միրզոյանն այդ մասին տեղեկացրել է սոցցանցի X հարթակում։ 

«Անդրադարձել ենք Մերձավոր Արևելքում առկա իրավիճակին։ Անկեղծ ցավակցություն եմ հայտնել Լիբանանի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։ Ընդգծել եմ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և հետագա էսկալացիայից խուսափելու անհրաժեշտության վերաբերյալ»,- գրել է ՀՀ արտգործնախարարը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30