Բաժիններ՝

«Հելեն» փոթորիկը ԱՄՆ-ում 3 մարդու կյանք է խլել, մի շարք նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել

«Հելեն» փոթորիկը Մեքսիկայի ծոցից հասել է ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի հյուսիս-արևմուտք որպես 4-րդ կատեգորիայի փոթորիկ։ Փոթորիկի հետ կապված արդեն առնվազն 3 մահ է արձանագրվել։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Մայամիի փոթորիկների ազգային կենտրոնի տվյալներով՝ «Հելեն»-ի քամիների արագությունը հասել է 225 կմ/ժամի։

Փոթորկի պատճառով ավելի քան 1,2 միլիոն տուն և բիզնես Ֆլորիդայում, 190 000 Ջորջիայում և ավելի քան 30 000 Հյուսիսային և Հարավային Կարոլինայում մնացել են առանց էլեկտրականության։ Նշված նահանգներում, ինչպես նաև Ալաբամայում և Վիրջինիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել։ The Associated Press-ը նշում է, որ 1 մարդ մահացել է Ֆլորիդայում, երբ նրա մեքենայի վրա է ընկել ճանապարհային նշան, ևս 2-ը մահացել են Ջորջիայում՝ հնարավոր պտտահողմից։ 

«Հելեն»-ը սեպտեմբերի 25-ին մոլեգնում էր Մեքսիկայի Յուկատանի թերակղզում՝ հեղեղելով փողոցները, ծառեր տապալելով։ Կուբայի արևմուտքում փոթորկի պատճառով տեղի են ունեցել էլեկտրամատակարարման խափանումներ։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30