Պապոյանը կորցրեց ինքնատիրապետումը՝ Էրդողանի հասցեին քննադատություն լսելուց հետո
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկին կորցրեց ինքնատիրապետումը։
Լսելով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ հրճվանքով էրդողանի գիրքը կրծքին սեղմած լուսանկարի մասին հարցը, նա ագրեսիվ տոնով սկսեց խոսել նախկին իշխանությունների ու լրագրողների մասին, նրանց մեղադրելով նախկին իշխանություններից գումար վերցնելու մեջ։
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ»,- կրկնում էր նա:
Պապոյանն այդպես էլ անպատասխան թողեց լրագրողների հակադարձումը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է նախկին իշխանություններից գումար վերցրել խմբագիր եղած տարիներին։
Լրագրողները ՔՊ-ական նախարարին մաև հիշեցրին իր իսկ անցյալը՝ ասելով, որ տարիներ շարունակ եղել է ՀՀԿ-ական, որին այսօր մեղադրում է, ինչից նա վրդովվեց: