Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում

Կառավարությունը հաստատեց Արմեն Գրիգորյանի թեկնածությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում։ Նախագիծն ընդունվեց կառավարության սեպտեմբերի 26-ի հերթական նիստում։ Գրիգորյանն ընտրվել է 5 տարի ժամկետով։ 

«Մեծ պատասխանատվություն է Հայաստանի Հանրապետության երեք ամենախոշոր համալսարաններից մեկի զարգացումը և հետագայում առաջ տանելու հանձնառությունը։ Տնտեսագիտական համալսարանում ներկայումս երեք հերթափոխով սովորում է 9200 ուսանող, ունենք նաև օտարերկրացի ուսանող։ Ես իմ հետագա բոլոր ջանքերը կենտրոնացնելու եմ համալսարանի միջազգային հավատարմագրման գործընթացները առաջ մղելու ուղղությամբ»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30