
Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել

Միացյալ Նահանգներում անցկացված վերջին սոցհարցումները վկայում են, որ Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել` նախևառաջ այսպես կոչված՝ «տատանվող» նահանգներում։
Փենսիլվանիայում, մասնավորաբար, Հարիսի վարկանիշն այժմ 3-ից 5 տոկոսով գերազանցում է Թրամփի վարկանիշին։ USA Today թերթի պատվերով անկացված հարցման համաձայն՝ Փենսիլվանիայում Հարիսի օգտին պատրաստ է քվեարկել ընտրողների 49, Թրամփի օգտին՝ 46 տոկոսը։
Քուինիփեքի համալսարանի հարցման համաձայն էլ՝ եթե ընտրությունները այս շաբաթ լինեին, Հարիսի օգտին կքվեարկեր նահանգի գրանցված ընտրողների 51, իսկ Դոնալդ Թրամփի օգտին՝ 45 տոկոսը։