Էն մարդը, վկան, ով ասել է` ինձ տեսել է, հենց դատը սկսվեց, չկա, թաքցրել են, միտումնավոր. Թովմասյան

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախկին նախագահ, այժմ՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը։

Այսօրվա դատական նիստին շարունակվում է Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը:

Նախորդ դատական նիստին նա պետք է շարունակեր իր պաշտպանական ճառի ընթերցումը, սակայն նիստի ընթացքում ի հայտ եկած առողջական խնդիրների պատճառով նիստը հետաձգվեց։ Բարձրացել էր վերջինիս ճնշումը:

Այսօր՝ առավոտյան 9:00-ից մեկնարկած դատական նիստի ընթացքում Հրայր Թովմասյանն անդրադարձավ իր դեմ ցուցմունք տված վկայի` դատաքննության փուլում անհետանալուն։ Բացի վերջինիս ցուցմունքների մեջ եղած հակասությունները մատնանշելուց, ՍԴ նախկին նախագահը ողջամիտ կասկած հայտնեց, որ վկան միտումնավոր է անհետացել։

Կարդացեք նաև

«Նախաքննության փուլում տասնյակ անգամ ցուցմունք է տվել։ Ինչո՞ւ հենց դատաքննության փուլում անհետացավ։ Չկա։ Կարո՞ղ եմ մտածել, որ միտումնավոր են թաքցրել։ Որովհետև եթե նա դատարանում ցուցմունք տար, բոլորը կտեսնեին` ինչպես է փլվում այս գործը»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Դատական նիստը շարունակվոմ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս