Բաժիններ՝

Սննդաբանը որոշ խմբի մարդկանց հորդորել է չչարաշահել արևածաղկի սերմերը

Արևածաղկի սերմերը շատ բարձր կալորիականություն ունեն, էներգետիկ արժեքով համեմատելի են խոզի կոտլետի հետ, ըստ shantnews-ի՝ զգուշացրել է սննդաբան-խորհրդատու Ալեքսեյ Կաբանովը։ «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում նա որոշ խմբի մարդկանց զգուշացրել է չչարաշահել արևածաղկի սերմերը։

Սննդաբանը պարզաբանել է, որ արևածաղկի սերմերը պարունակում են մոտավորապես նույն կալորիաները, ինչ կարագն ու բուսական յուղը կամխոզի միսը ավելի շատ։ Այդիսկ պատճառով նա ավելորդ քաշ ունեցողներին հորդորում է հրաժարվել դրանցից։

Մասնագետը հավելել է, որ թարմ սերմերը շատ ավելի առողջարար են, քան տապակածը։ Դիետոլոգի խոսքով՝ ջերմային մշակման չանցած մթերքը պարունակում է առողջության համար կարեւոր չհագեցած ճարպեր։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս