«Նախ Միքայել Աջապահյանը թող ապաշխարի». Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ լրագրողը ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանից և Անդրանիկ Քոչարյանից հետաքրքրվեց՝ պատրաստվո՞ւմ են ապաշխարել, քանի որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանն ասել է, որ ՔՊ-ն կարող է մնալ իշխանության ու ապաշխարել։

Անդրանիկ Քոչարյանն ասաց, թե աղոթքներին ներծծված լինելու մասին դժվար թե կարողանան պատասխանել։

«Երևի դուք կիմանաք, թե ինչ բան է աղոթքներին ներծծված լինելը։ Նախ պետք է հասկանանք՝ պարոն Աջապահյանը և էլի որոշ հոգևորականներ պատրա՞ստ են ապաշխարելու, իրենց ապաշխարումից հետո նոր կարող ենք խոսել այլ ապաշխարման գործընթացներ ձևավորելու մասին։ Բայց ես կուզեմ լսել հենց իրենց ապաշխարության մասին, Աջապահյանի, Գալստանյանի, և այսպես շարունակ, բավականին կան։ Բայց սրբազանների համակարգում կան նաև շատ արժեքավոր հոգևորականներ, որոնք, իմ կարծիքով՝ ապաշխարելու խնդիր չունեն։ Նրանք այդ թեմայով չեն խոսում, խոսում են նրանք, որոնք ապաշխարելու կարիք ունեն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս