Բաժիններ՝

Վիետնամում թայֆունի զոհերի թիվը գերազանցել է 140-ը

Վիետնամի հյուսիսում հեղեղները քշել-տարել են մի ամբողջ գյուղակ՝ 22 մարդու կյանք խլելով։ Տասնյակ մարդիկ անհետ կորել են։

Վիետնամում սեպտեմբերի 7-ից մոլեգնող «Յագի» թայֆունի զոհերի թիվը հասել է 141-ի։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։ 

Լաո Քայ նահանգում գտնվող Լանգ Նու գյուղակը՝ 35 ընտանիքներով, թաղվել է լեռներից իջած հեղեղաջրերի տակ։ Փրկվել է միայն շուրջ տասը մարդ։ Փրկարարները գտել են 22 հոգու մարմին, 70 մարդ անհետ կորած է։ 

«Յագի» թայֆունի զոհերի մեծ մասի պատճառ են դարձել հեղեղումները և սողանքները, որոնց հիմնական մասը բաժին է ընկել Չինաստանի հետ սահմանին գտնվող Լաո Քայ նահանգին։ Նահանգի բազմաթիվ ճանապարհներ փակվել են սողանքների և հորդառատ անձրևների պատճառով։  

«Յագի» թայֆունը Վիետնամ է հասել օգոստոսի 7-ին։ Նախքան Վիետնամ հասնելը թայֆունը 24 մարդու կյանք էր խլել Չինաստանի հարավային Հանոյ կղզում և Ֆիլիպիններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս