
Թուրքիայի և Եգիպտոսի միջև ուղևորափոխադրումների թիվը կրկրնապատկվել է

Թուրքիայի տրնասպորտի և ենթակառտուցվածքների նախարար Աբուլքադիր Ուրալօղլուն և Եգիպտոսի արդյունաբերության և տրանսպորտի նախարար Քամել ալ Վազիրը երկու երկրների միջև տրնասպորտի և կապի ոլորտի վերաբերյալ փոխըմռման երեք հուշագիր են ստորագրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Դրանք վերաբերում են երկաթուղային ոլորտում համագործակցության զարգացմանը, քաղաքացիական ավիացիային և տեղեկատվական ու հաղորդկացական տեխնոլոգիաներին։
Ուրալօղլուն նշել է, որ այդ հուշագրերը կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական, գործունեությանը, առևտրին և զբոսաշրջությանը։ Դրանք էլ իրենց հերթին նպատակ ունեն ամրապնդել համագործակցությունն այնպիսի ոլորտներում ինչպիսիք են երկաթուղու սպասարկումն ու վերանորոգումը, ենթակառուցվածքների զարգացումը, հզորությունների բաշխումը և երթևեկության կառավարումը։
Ըստ Ուարլողլուի՝ Թուրքիայի և Եգիպտոսի միջև շաբաթական ուղևորափոխադրումների թիվը 30-ից հասցվել է 67-ի։