Բաժիններ՝

«ԿամԱԶ»-ը վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է

«ԿամԱԶ»-ը Արարատի մարզի Սիս գյուղում վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին, որը տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Միջադեպի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 5-ին, ժամը 11:35-ի սահմաններում։

«Երևանի բնակիչ 51-ամյա Ռուդիկ Խ.-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով Սիս գյուղի Սայաթ-Նովա փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Լյուդմիլա Բ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, սակայն դեպքի վայր ժամանած «Մասիս» ԲԿ–ի շտապօգնության բժիշկները արձանագրել են վրաերթի ենթարկվածի մահը»,- գրում է կայքը։

Վրաերթի ենթարկվածը 2023 թվականին Արցախից էր տեղահանվել, ամուսինը զոհված էր, խնամքին ուներ 2 անչափահաս երեխա։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս