Բաժիններ՝

Հրդեհները ոչնչացրել են Բրազիլիայի մայրաքաղաքի անտառի 20 %-ը

Հրշեջներին հաջողվել է նվազեցնել Բրազիլիայի մայրաքաղաքում երկու օր մոլեգնող խոշոր անտառային հրդեհի մասշտաբները, որը ոչնչացրել է անտառի 20 %-ը՝ քաղաքը ծածկելով ծխի ամպերով։ Reuters-ը հաղորդում է, որ իշխանությունները կասկածներ ունեն, որ հրդեհը սկսվել է հրկիզման պատճառով։

Բրազիլիայի ազգային անտառը պահպանվող տարածք է, որը տարածվում է ավելի քան 5600 հեկտար։ Այնտեղ է գտնվում քաղաքի քաղցրահամ ջրի աղբյուրների 70 %-ը:

Ազգային անտառի վարչակազմից հայտնել են, որ հրշեջներին հաջողվել է մարել տարածքում մոլեգնող չորս հրդեհներից երեքը։

«Մենք վստահ ենք, որ սա բնապահպանական հանցագործություն է եղել, սակայն դեռ չենք հաստատել՝ արդյոք դա միտումնավոր է եղել թե ոչ», – ասել է անտառի կառավարիչ Ֆաբիո դոս Սանտոս Միրանդան՝ հավելելով, որ հրդեհի սկսվելու վայրում երեք կասկածյալի են տեսել։

2022 թվականին անտառի գրեթե կեսը կտրվել էր այն ժամանակվա նախագահ Ժաիր Բոլսոնարուի քաղաքային զարգացման ծրագրի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30