
ԵՄ-ն Ուկրաինային և նրան զենք մատակարարողներին 1,4 մլրդ եվրո է փոխանցել ՌԴ-ի ակտիվներից ստացված եկամուտներից

Եվրամիությունն սկսել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները փոխանցել ուկրաինական կողմին և դաշինքի այն երկրներին, որոնք զենք են մատակարարում Կիևին:
Այս մասին լրագրողներին հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Մենք սկսել ենք օգտագործել ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտները: Դրանք արդեն ուղարկվել են Ուկրաինա և ԵՄ այն անդամներին, որոնք այդ միջոցներով ավելի շատ զենք կտրամադրեն Ուկրաինային», – Բորելի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։Նա նշել է, որ արդեն ուղարկվել է 1,4 մլրդ եվրո։