Բաժիններ՝

Հրդեհ՝ Գյումրի քաղաքում․ փրկարարները մեկուսացրել և մարել են այն

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օգոստոսի 24-ին, ժամը 11:48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոցի տներից մեկի տանիքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:24-ին, մարվել՝ 12:56-ին:

Այրվել են տան ամառային խոհանոցի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ), առաստաղի երեսպատումը և հարակից տան տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս