Կուլիսներում Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությունն են լոբբինգ անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Մեր տեղեկություններով՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխին մութ ամպեր են կուտակվել։ Մինչ նա արձակուրդում է, կուլիսներում նրա պաշտոնանկությունն են լոբբինգ անում, եւ դրան լծվել են ոչ միայն թիմակիցները՝ ՔՊ-ականներ, Արսեն Թորոսյանը՝ իր համախոհների հետ, այլեւ ոլորտից ոմանք։

Համարում են, որ նա տապալել է ոլորտի կառավարումը՝ ֆինանսական խնդիրներ, պետպատվերի պարտքեր, համաճարակային անվերահսկելի վիճակ։ ՔՊ-ական վերնախավին առաջարկել են ոլորտում ընդունված անձի թեկնածություն՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի ղեկավար Նարեկ Մանուկյանին, ով բժիշկ է, ադմինիստրատոր եւ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031