
Վերաբացվեց Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը

Յունիբանկի «Աշտարակ» մասնաճյուղը վերաբացվեց նոր հասցեում: Մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Աշտարակ» մասնաճյուղի նոր հասցեն է՝ Աշտարակ, Ն.Աշտարակեցու հրապարակ 1։
Հաճախորդների բարձր որակով սպասարկում ապահովելու համար Յունիբանկը փուլ առ փուլ արդիականացնում է մասնաճյուղային ցանցը: Հարմարավետ և ժամանակակից սպասարկման սրահը հնարավորություն կտա հաճախորդներին ստանալ ավելի արագ և որակյալ սպասարկում:
Վճարային տերմինալի միջոցով հաճախորդները կարող են սպասարկվել նաև ինքնուրույն` կատարելով հաշվի համալրում, վարկի մարում, կոմունալ և այլ վճարումներ: