Քրդական զինված ջոկատները հարձակվել են սիրիական բանակի դիրքերի վրա
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատները հարձակվել են Դեյր էլ Զոր նահանգի արևելքում գտնվող սիրիական բանակի և աշխարհազորայինների դիրքերի վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 զինվոր և աշխարհազորային:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իր ռազմադաշտային աղբյուրը։«Սա առաջին դեպքն է, երբ «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ը հարձակվում են Եփրատի արևմտյան ափին գտնվող բանակի դիրքերի վրա», – հավելել է նա:
Օգոստոսի 10-ին Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ քրդական աշխարհազորայինները հարձակվել են Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում գտնվող մի շարք բնակավայրերի վրա, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ, ներառյալ՝ կանայք և երեխաներ։