Բաժիններ՝

Նիգերիայում նավի վրա պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել

Նիգերիայի Բայելսայի նահանգում գետերից մեկի վրա նավում հրդեհ է բռնկվել, այնուհետև պայթյուն տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության խոսնակին։

Ըստ խոսնակի՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 7-ին։ Նավում գտնվում էին առևտրականներ, որոնք ապրանքներ էին տանում առափնյա համայնքներին։ Reuters-ը նշում է, որ Նիգերիայում 2023 թվականի ընթացքում առնվազն 200 մարդ է զոհվել նավերում տեղի ունեցած վթարների հետևանքով։

Իշխանությունները նման միջադեպերի պատճառ են համարում գերբեռնվածությունը և վատ տեխնիկական սպասարկումը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031