Բաժիններ՝

Տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր եղբորը

Օգոստոսի 7-ին, ժամը 11-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Երևանի Արարատյան 1-ին զանգվածի շենքերից մեկի մի բնակարանից բուժօգնության է տեղափոխել կտրած-ծակած վնասվածքներով 58-ամյա տղամարդու:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 58-ամյա տղամարդուն դանակով մի քանի հարվածներ էր հասցրել նույն հասցեում բնակվող 54-ամյա եղբայրը:

Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031