ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն այցելել է Ներքին Հանդ
Հայաստանի Հանրապետությունում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունն այցելել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ համայնք։
Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում հրապարակված գրառման մեջ։
«Նախօրեին, ՀՀ-ում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հաջող պարեկություն է իրականացրել Հայաստանի հարավում գտնվող Ներքին Հանդում՝ գնահատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը»,-նշված է գրառման մեջ։
Առաքելությունը նաև հավելել է, որ վերջինիս ղեկավար Մարկուս Ռիտերը և դիտորդական թիմը հանդիպել են Ներքին Հանդ համայնքի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանին՝ նրա կողմից արժանանալով ջերմ ընդունելության։



