Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հայկական անձնագիր է ստացել

Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին ՀՀ քաղաքացու անձնագրի հանձնման արարողությունը։

Այս մասին գրառում և լուսանկար է հրապարակված դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում:

«Շնորհավորում ենք մեր մարզուհուն և մաղթում բազում հաղթանակներ ՀՀ դրոշի ներքո»,- նշված է գրառման մեջ:

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հայտնել է, որ Հայաստանի քաղաքացիություն է ստացել և ներկայացնելու է Հայաստանը՝ սկսած օգոստոսի 11-ին մեկնարկելիք Cincinnati Open-ի մրցաշարից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031