Բաժիններ՝

«Ախմատ» հատուկ նշանակության ուժերի ջոկատը ժամանել է Կուրսկի մարզ

«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ Ակս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների  հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։

«Թանկագին ընկերներ, ես արդեն գտնվում եմ Կուրսկի մարզում, և «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը գտնվում է այստեղ: Մենք կամաց-կամաց այստեղ արդեն հաստատվել ենք, կանենք մեր գործը հանուն մեր պետության բարօրության», – Ալաուդինովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Ըստ «Ախմատ»-ի հրամանատարի՝ իրադրությունը Կուրսկի մարզում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերն անցել են սահմանը, ծայրահեղ չէ։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական ուժերը շուտով կոչնչացվեն։ 

«Ոչ մի ծայրահեղ, ողբերգական բան չի եղել: Այո, հակառակորդը մտել է սահմանամերձ տարածքներ, մի քանի բնակավայրեր գրավված են հակառակորդի կողմից: Նա փորձում է առավելագույնս առաջ գնալ…. Այնուամենայնիվ, կրկնվեմ, Աստված տա, մոտ ապագայում այս հարցն ավարտվի: Այդ ուժերը կոչնչացվեն, և հատուկ ռազմական գործողությունն այս տարի կավարտվի Ռուսաստանի հաղթանակով», – նշել է գեներալ-մայորը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031